Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը` ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ

20.11.2018 13:06
Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը` ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ և հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով  կատարել իր վարկային պարտավորությունները, 2015 թ.-ին ճանաչվեց սնանկ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Սնանկացման հետևանքով մի շարք շենքերի շինարարությունը կասեցվեց, և մեծ թվով քաղաքացիներ մնացին անօթևան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից: Ընկերությունը կշարունակի շինարարության  կառուցումը և բնակարանները կհանձնի  սեփականատերերին:

«Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանցը շնորհակալություն հայտնեց  ՎՏԲ-Հայաստան Բանկի, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ:

«Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը և կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու  իրենց երկար սպասված  բնակարանները»,– ասաց նա:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինն իր հերթին նշեց. «Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի  շենքը «Ի էմ Սի»  ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել  ավարտին շենքի շինարարական աշխատանքները»։

Այս նախագիծը ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ «Գլենդել Հիլզ»-ի  շատ հաճախորդներ  արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարանները:

Նա նաև գոհունակություն հայտնեց, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, և լուսամուտներում լույս կվառվի:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև