Յունիբանկը համակարգչային դասարաններ նվիրեց Խաչիկ և Շաղատ սահմանամերձ գյուղերի դպրոցներին

26.11.2018 11:21
Յունիբանկը համակարգչային դասարաններ նվիրեց Խաչիկ և Շաղատ սահմանամերձ գյուղերի դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով:

Անհնար է ապահովել բարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին:

Յունիբանկը, հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Օրերս Յունիբանկի աջակցությամբ դասարաններ բացվեցին ևս երկու սահմանամերձ գյուղերում` Խաչիկում և Շաղատում:

Այսպիսով, այս տարի բանկի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի7 դպրոցներում արդեն իսկ բացվել են համակարգչային դասարաններ կամ«Արմատ» ինժեներական լաբորատորիաներ:

«Դասասենյակում տեղադրվել է տասը նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ և ինտերակտիվ գրատախտակ», - ասում է Խաչիկի դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյան:

«Տեխնիկան ձեռք է բերվել Յունիբանկի կողմից: Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաև վերանորոգվել և կահավորվել է: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգևորությամբ են գիտելիքներ ստանում»,– նշել է նա։

Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատում աշակերտների առջև բացված հեռանկարները. «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս սահմանամերձ գյուղերի երեխաներին ստանալ նույն գիտելիքները, ինչ և մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք ունիբանկին օգնության համար: Յունիբանկի շնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են»։

Դեկտեմբերին Յունիբանկը նախատեսում է ևս մեկ համակարգչային դասարան բացել: Այս անգամ` Սպիտակ քաղաքում: Արդեն հաջորդ ամիս աշակերտները կկարողանան մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր համակարգչային դասարան:

«Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ ծրագիր է, և մենք կշարունակենք այն իրականացնել2019 թվականին ևս», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, ևմենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին: Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալ կրթություն ապահովելու հարցում: Համակարգչայինդասարանների բացմանը, արդեն ավանդույթի համաձայն, հաջորդեց կարճ վիկտորինան, որի հաղթող երկու դպրոցականներին Յունիբանկը նվիրեց անհատական նոութբուքեր»,– նշել է նա։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև