Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթը 9 ամիսների ընթացքում նվազել է 77 տոկոսով

26.11.2018 15:54
Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթը 9 ամիսների ընթացքում նվազել է 77 տոկոսով

ԵՐԵՎԱն, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների մաքուր եկամուտը 2018 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 387,5 մլն դրամ` 2017 թ.-ի 1711,6 մլն դրամի համեմատ նվազելով 77,4 տոկոսով: Այդ մասին նշվում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալության 2018 թ.-ի երրորդ եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերություններ» տեղեկագրում:

Ինչպես վկայում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալության վերլուծությունը, Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերություններից 2018 թ.-ի երրորդ երամսյակը շահույթով փակել են Ինգո Արմենիան, Նաիրի Ինշուրանսը, Արմենիա ինշուրանսը, Ռեսո-ն, իսկ Ռոսգոսստրախ Արմենիա և Սիլ Ինշուրանսը հաշվետու ժամանակահատվածում աշխատել են կորստով:

Մաքուր շահույթի տեսանկյունից ապահովագրական ընկերությունների շուկայում առաջատար դիրք է գրավել Ինգո Արմենիան` 229,5 մլն դրամ ցուցանիշով` 2017 թ.-ի 9 ամիսների ընթացքում 308,7 մլն դրամի համեմատ (25,6%-ի անկում):

Այնուհետև հետևում են Նաիրի Ինշուրանսը 210,6 մլն դրամ ցուցանիշով (45,5%-ի անկում), Արմենիա Ինշուրանսը` 190,5 մլն դրամ (45.2%-ի անկում), Ռեսոն` 11,2 մլն դրամ` 52 մլն դրամի կորստի դեմ:

Երրորդ եռամսյակի տվյալներով, Ռոսգոսստրախ Արմենիայի կորուստները կազմել են 69,4 մլն դրամ` 753,5 մլն դրամի շահույթի համեմատ, իսկ Սիլ Ինշուրանսի շահույթը կազմել է 184,9 մլն դրամ` 32,6 մլն դրամ կորուստների համեմատ:-0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև