ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները 9 ամսում կազմել են 29,9 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 16,7 մլրդ դրամ

27.11.2018 16:48
ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները 9 ամսում կազմել են 29,9 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 16,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ապահովագրական ընկերությունների` ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները 2018 թ.–ի 9 ամսում կազմել են 29,9 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 16,7 մլրդ դրամ։ Այս մասին վկայում են ԱՌԿԱ գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2018 թ.–ի III եռամսյակի տեղեկագրում առկա տվյալները։

Ինչպես նշվում է «ԱՌԿԱ»–ի վերլուծության մեջ, ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրավճարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 25,1%–ով, իսկ փոխհատուցումները` 38%–ով։

9 ամսա արդյունքում, ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարների մեծության շուկայում առաջատարը Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունն է` 8 713 մլն դրամ ծավալով։ Ընկերության ապահովագրական փոխհատուցումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 5 005,9 մլն դրամ։

Երկրորդ տեղում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն է, որի ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 7 154,5 մլն դրամ։ Միաժամանակ, ԱՊՊԱ–ի գծով փոխհատուցումները կազմել են 3 763,8 մլն դրամ։ Այնուհետև գալիս են Նաիրի Ինշուրանսը` 5 892,2 մլն դրամի ապահովագրավճարով և 3 122,1 մլն դրամի փոխհատուցմամբ, Սիլ Ինշուրանսը` համապատասխանաբար, 3 484,5 մլն դրամ և 2 159,4 մլն դրամ, Ռեսոն`  2 608,4 մլն դրամ և 1 540,6 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսը` 2 055,2 մլն դրամ և 1140 մլն դրամ։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2018 թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում կազմել են 45,8 մլրդ դրամ, պարտավորությունները` 27,7 մլրդ դրամ, կապիտալը` 18,1 մլրդ դրամ։ Հայաստանում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1 – 484.69 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև