ՀՀ ԿԲ նախագահը ՍԱԶԲ նախագահի հետ համագործակցության ընդլայնման և զարգացման հարցեր է քննարկել

27.11.2018 19:44
ՀՀ ԿԲ նախագահը ՍԱԶԲ նախագահի հետ համագործակցության ընդլայնման և զարգացման հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Երևանում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններն ու ուղիները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Պանկինը նշել է, որ իր հայաստանյան այցի նպատակն է երկրի ղեկավարության հետ քննարկել ՍԱԶԲ–ի նոր ռազմավարությունը, սահմանել աշխատանքի հեռանկարները միջնաժամկետ հեռանկարում։ Նրա խոսքով, բաժնետերերին ուղղված բանկի հիմնական առաջարկը ենթակառուցվածքային նախագծերի թվի ավելացումն է բանկի նախագծային պորտֆելում։

Նրա խոսքով, այս պահին Հայաստանի հետ ստորագրված նախագծերի գումարը կազմում է մոտ 130 մլն եվրո։ Հայաստանը զբաղեցնում է մոտ 6,5% բանկի վարկային պորտֆելում, իսկ բաժնետերերի կառուցվածքում Հայաստանի մասնաբաժինը 0,5% է։

2018 թ.–ի հոկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում ՍԱԶԲ–ի կատարած ներդրումները կազմում են 226,6 մլն եվրո։

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։ ՍԱԶԲ–ի կենտրոնակայանը գտվում է Սալոնիկում (Հունաստան)։ ՍԱԶԲ–ն աջակցում է տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը փոխառություններ, վարկային գծեր, կապիտալ և երաշխիքներ տրամադրելու միջոցով, որոնք նախատեսված են մասնակից երկրներում գործող պետական և մասնավոր հատվածի ընկերությունների նախագծերի և առևտրային ֆինանսավորման համար։ 2018 թ.–ի հուլիսից ՍԱԶԲ–ի նախագահն է Դմիտրի Պանկինը, ով ավելի վաղ գլխավորում էր Եվրասիական զարգացման բանկը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև