Բացվել է ՎՏԲ – Հայաստան Բանկի «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը

29.11.2018 19:06
Բացվել է ՎՏԲ – Հայաստան Բանկի «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ – Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մասնաճյուղը տեղակայված է Երևանի երկաթգծի կայարանի շենքում՝ Տիգրան Մեծ 86 հասցեում:

Հարմարավետ տեղանքի շնորհիվ Բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթգծի կայարանի և «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից`ավանդներիի և վարկերի ձևակերպում; հաշվեհամարների համալրում; դրամական փոխանցումներ; կոմունալ վճարումների իրականացում; բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:

Նոր ժամանակակից մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման գոտիով, որտեղ տեղադրված են բանկոմատ և վճարային տերմինալ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին իրականացնել բանկային/քարտային հաշիվների, ավանդների, վարկերի մարման ու կոմունալ վճարումների և այլ ծառայությունների կանխիկացման և համալրման գործարքներ: Մասնաճյուղը աշխատելու է հատուկ ռեժիմով` երկուշաբթի – ուրբաթ՝ 08:15-19:45 և շաբաթ օրերին ՝11:00-15:00։

Բացման օրը բանկի հաճախորդներին սպասվում էր անակնկալ՝ նրանք ունեին հնարավորություն նույն պահին տեղում օգտվել Բանկի առաջարկից և ձեւակերպել վարկ «Ամանորյա» 9% տոկոսադրույքով 3 ամսվա սպասարկմամբ: Բացի այդ, նորաբաց մասնաճյուղի առաջին հաճախորդները ստացան MasterCard Gold տարեկան սպասարկումով քարտեր անվճար առաջին տարվա համար:

«Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: Նոր մասնաճյուղի բացման ժապավենը հյուրերի եւ հաճախորդների ներկայությամբ կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ընդլայնման և «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման առիթով:

«Այս մասնաճյուղը աչքի է ընկնում այն փաստով, որ գտնվում է Երեւանի երկաթուղային կայարանում՝ Հայաստանի պատմամշակության վայրերից մեկում: Այն նաև նշանակալի է քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկը  ունեցել է արդյունավետ համագործակցություն մեկ այլ ռուսական ընկերության` ՀԿԵ-ի հետ»,– ասաց նա։

«Այսօր, մեր մասնաճյուղային ցանցը համալրվել է եւս մեկ` ”Տիգրան Մեծ” մասնաճյուղով: Հրավիրում ենք բոլորին Բանկի նոր հարմարավետ մասնաճյուղ՝ օգտվելու ժամանակակից եւ տեխնոլոգիական ծառայություններից եւ պրոդուկտներից: Մեր կարծիքով, այսքան բազմամարդ վայրում գտնվող մասնաճյուղը հայտնի կդառնա ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացմանը աջակցելու համար ՀԿԵ-ի կառավարությանը: Թույլ տվեք նկատել, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն մասնաճյուղի բացմամբ. իրականացվել է նաեւ նոր Երեւան-Գյումրի-Երեւան երկաթուղղով էլեկտրական գնացքի բրենդինգավորում ՎՏԲ չափանիշներին»,– նշեց  ՎՏԲ –Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև