Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար

30.11.2018 18:27
Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկը՝ 25-ամյակի կապակցությամբ հաճախորդներին է առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման ֆինանսավորում աննախադեպ պայմաններով: Մասնավորապես. հաճախորդները այսուհետ հնարավորություն կունենան տարեկան մեկ անգամ «արձակուրդ վերցնել» հիփոթեքի մարումից՝ հետաձգելով  հերթական վճարումը: Սա կարևոր նոր հնարավորություն է, որի շնորհիվ ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) մեր հաճախորդները  կարող են չկատարել հերթական մարումը և խուսափել ֆինանսական բարդություններից »,-ասել են Կոնվերս Բանկում:

Զուգահեռաբար, նվազեցվել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները, վերանայվել են որոշ վարկատեսակների վարկի տրամադրման վճարի չափերն ու տրամադրման ժամկետները: Իսկ Երևան քաղաքում գտնվող բնակարանների ձեռքբերման վարկերի համար ներդրվել է հաճախորդին՝ վարկի մարման  մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանի տրամադրման հնարավորություն:

Բանկի սեփական ռեսուրսներով վարկային պրոդուկտների մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև