ԱՄՀ-ն դրական է գնահատել Հայաստանում ֆինանսական համակարգի 2018 թ.-ի կայունությունը և ողջունել է ԿԲ բարեփոխումները

04.12.2018 16:32
ԱՄՀ-ն դրական է գնահատել Հայաստանում ֆինանսական համակարգի 2018 թ.-ի կայունությունը և ողջունել է ԿԲ բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը 2018 թ.-ի նոյեմբերի 30-ին քննարկել է Հայաստանի ֆինանսական համակարգի (FSSA) կայունության գնահատականը:

Հայաստանի ֆինանսական համակարգն ընդլայնվել է 2012 թ.-ից` ֆինանսական հատվածի (FSAP) գնահատման ծրագրի շրջանակում: Երկրի մակրոտնտեսական ցուցանիշները բավարար են եղել, իսկ ֆինանսական համակարգը` կայուն:

Բանկային համակարգը 2014 թ.-ին ունեցել է տնտեսական անկում, ինչը պայմանավորված էր բաժնետերերի հաշվին կապիտալի համալրման, մի քանի  միաձուլումների և կարգավորման ու հսկողության բարելավման հետ: Հիմա ֆինանսական կայունության ցուցանիշները բարելավվում են: Բոլոր բանկերը համապատասխանում են բավարար կապիտալի 12 տոկոսանոց մակարդակին: Բանկային շահութաբերությունն աստիճանաբար վերականգնվել է, չնայած այն դեռ ցածր է նախաճգնաժամային մակարդակից: Չաշխատող վարկերը նվազել են, նրանց գերակա մասը փակվում է պահուստային միջոցների հաշվին, չնայած նրանց գործակիցները որոշ բանկերում առաջվա պես բարձր են:

Հայաստանը` ոչ մեծ բաց դոլարայնացված տնտեսությամբ երկիր է, որը ենթարկվում է արտաքին ցնցումների: Այդ ֆոնին Հայաստանի ֆինանսական համակարգում գերակայում է բանկային հատվածը: Բանկի ակտիվները հավասար են ՀՆԱ–ի մոտ 78%–ի, ընդ որում` օտարերկրյա բանկերի դուստր ընկերությունները կազմում են բանկային ակտիվների գերակա մասը:

Կապիտալի շուկան թույլ է, իսկ արտաքին հատկացումները կարևոր են երկարաժամկետ ֆինանսավորման համար` հաշվի առնելով ներդրողների ոչ մեծ ներքին բազան: Ինչպես ցույց են տալիս սթրես թեստերը, ֆինանսական դոլարայնացման վտանգները նշանակալի են, այդ թվում` վարկային վտանգները և արտաքին ցնցումների դեպքում արտարժույթով սահմանափակ «լիկվիդայնության բարձիկները»:

2012 թ.-ից Արժույթի միջազգային հիմնադրամի (FSAP) շնորհիվ Հայաստանի Կենտրոնական բանկը հասել է երկրի ֆինանսական համակարգի ամրացմանը: ԿԲ–ն քայլեր է ձեռնարկել դոլարայնացման վտանգները նվազեցնելու համար: Կարգավորիչը  ներդրել է դոլարային ակտիվների ավելի բարձր վտանգների մակարդակ և պահուստավորման նորմատիվներ փոխառությունների պատճառով պահեստավորում վարկային ռիսկի աբսորբացիայի համար:

2012 թ.-ին նոր պահանջներ են ներդրվել լիկվիդայնության համար` արժութային ֆինանսավորման լիկվիդայնության ավելի բարձր մակարդակը մեղմելու համար: Միաժամանակ Կենտրոնական բանկը հետապնդում էր ֆինանսական հսկողության ուժեղացման հավակնոտ նպատակ:

ԱՄՀ–ի գործադիր խորհրդի գնահատականը

ԱՄՀ գործադիր տնօրենները համաձայնվել են ֆինանսական համակարգի կայունության գնահատականի (FSSA) հիմնական եզրակացությունների և խորհուրդների հետ։ Նրանք ողջունել են ՀՀ իշխանությունների գրանցած առաջընթացը ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողության ամրապնդման և ֆինանսական համակարգի խորացմանն աջակցելու գործում` ֆինանսական հատվածի կայունության հետագա ավելացման նպատակով։

Տնօրենները բարձր են գնահատել ՀՀ ԿԲ–ի գործունեությունը 2012 թ.–ին FSAP ծրագրից հետո իրականացված բարեփոխումների համար, մասնավորապես, դոլարիզացիայի ռիսկերի նվազմանն ու ռիսկերի վերահսկման կառույցի կատարելագործմանն ուղղված պրուդենցիալ միջոցների ընդունման գործում։ Տնօրենները կոչ են արել իշխանություններին առաջնահերթ ուշադրություն դարձնել բարեփոխումներին` միաժամանակ ընդունելով, որ հնարավորությունները սահմանափակ են։

Ողջունելով արդեն ձեռարկվող միջոցները` տնօրեններն ընդծել են, որ խոցելիությունը պահպանվում է դոլարիզացիայի բարձր մակարդակի և արտարժույթով «լիկվիդայնության բարձիկների» պակասի պատճառով։ Նրանք խորհուրդ են տվել իշխանություններին օգտագործել կապիտալի պահպանման բուֆերն ու հավելուրդը տեղական համակարգայնաստեղծ բանկերի համար, ինչպես և նախատեսվում էր, ինչպես նաև կիրառել ոչ հեջավորված արտարժութային ռիսկերից առաջացող վարկային ռիսկերի չեզոքացման միջոցները։ Բացի այդ, տնօրենները խորհուրդ են տվել, որպեսզի արտարժութային պարտավորությունները բանկերը պահուստավորեն արտարժույթով, իսկ լիկվիդայնության ծածկման և զուտ կայուն ֆոնդավորման գործակիցները` դրամով և ԱՄՆ դոլարով։

ԱՄՀ տնօրենները բարձր են գնահատել բանկային վերահսկողության ոլորտում նկատվող բարելավումները, սակայն նշել են, որ թերությունները պահպանվում են։ Նրանք կոչ են արել իշխանություններին կատարելագործել ռիսկերի վերահսկման կառույցները` կապիտալում բանկերի պահանջմունքներն ավելի մանրամասն գնահատելու, ազդեցության մեծ սահմանների պահպանումն ապահովելու և չաշխատող ու վերակառուցվածքայնացված վարկերը փոխելու համար` համապատասխանեցնելով լավագույն միջազգային պրակտիկային։ Բացի այդ, տնօրենները կոչ են արել իշխանություններին միջոցներ ձեռնարկել կորպորացիաների և ենթազգային ու պետական կառույցների հաշվապահական հաշվետվության թափանցիկությունն ավելացնելու ուղղությամբ։

Տնօրենները նշել են դեպոզիտների երաշխավորման հիմնադրամների գործառույթների սահմանափակությունն ու լուրջ ճգնաժամերի կարգավորման միջգերատեսչական կոմիտեի բացակայությունը։

Նրանք կոչ են արել ՀՀ իշխանություններին ամբողջական ծավալով զարգացնել ֆինանսական անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարման մեխանիզմների բոլոր բաղադրիչները` միջազգային չափորոշիչներին և առաջատար մեթոդներին համապատասխան։

Հաշվի առնելով օտարերկրյա դուստր ընկերությունների զգալի ներկայությունն` ընդգծվել է փոխըմբռնման հուշագրերի կարևորությունը։

Տնօրենները ողջունել են 2015թ.–ից հետո Փողերի լվացման և ֆինանսական ահաբեկչության հակազդման ամրապնդման գործում գրանցված առաջընթացը, նրանք դրական են գնահատել նաև մնացած խնդիրների վերացմանն ուղղվող ջանքերը` Ֆինանսական միջոցառումների թիրախային խմբի չափորոշիչների հետ այդ միջոցառումները համաձայնեցնելու համար։

1999 թ.–ին ստեղծված Ֆինանսական հատվածի գնահատականի ծրագիրը (FSAP) ներկայացնում է երկրի ֆինանսական հատվածի համապարփակ և խորացված գնահատական։ FSAP–ի հիմնական եզրակացություններն ամփոփված են Ֆինանսական համակարգի կայունության գնահատականում (FSSA), որը քննարկվում է ԱՄՀ–ի գործադիր խորհրդի կողմից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև