05.12.2018 13:15
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է ավանդական «Ամանորյա վարկ» նոր ակցիայի մեկնարկը, որի շրջանակում վարկառուն կարող է ձևակերպել սուպեր ցածր սպառողական վարկ և այսպիսով թեթևացնել նախատոնական հոգսերը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ի պատիվ գալիք 2019թ.-ին մինչև 2019թ.-ի հունվարի 31-ը սպառողական վարկերի տոկոսադրույքը կսահմանվի 9% բոլոր հաճախորդների համար առաջիկա 3 ամիսների ընթացքում:
Միաժամանակ, 3 ամիս անց տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի` բանկում գործող տոկոսադրույքերի համաձայն, կախված թիրախային խմբից սկսած 12%-ից:
Ակցիան գործում է բոլոր այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են սպառողական վարկ վերցնել՝ առանց գույքային ապահովության, անկախ աշխատավայրից ու աշխատավարձը ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալու պայմանից:
«Ամանորյա վարկ» ակցիայի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերին, ինչպես նաև զանգահարել 87-87 հեռախոսահամարով Կոնտակտային կենտրոն կամ այցելել www.vtb.am կայքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: