Դրամական փոխանցումները դեպի Հայաստան աճել են հոկտեմբերին 8,6%-ով

06.12.2018 15:27
Դրամական փոխանցումները դեպի Հայաստան աճել են հոկտեմբերին 8,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց հաշիվներին ոչ առևտրային նպատակներով 2018 թ.-ի հոկտեմբերին փոխանցվել է ավելի քան 177,1 դոլար, ինչը 8,6%-ով ավեի շատ է, քան 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այդ մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում:

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, միայն հոկտեմբերին դրամական փոխանցումների ծավալն աճել է 16,7 տոկոսով կամ 25,4 մլն դոլարով:

Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումների ծավալները կազմել են 121,4 մլն դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի 107,5 մլն դոլարի համեմատ` աճելով 12,9%-ով (աճը մեկ ամսում կազմել է 22,7 տոկոս): Արդյունքում, 2018 թ.-ի հոկտեմբերին զուտ ներհոսքի ծավալները` 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 0,32%, կազմելով 55,6 մլն դոլար (աճը մեկ ամսում կազմել է 5,5 տոկոս):

Դրամանակն փոխանցումների ներխոսքը Ռուսաստանից 2018 թ.-ի հոկտեմբերին` 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 10,2%-ով` կազմելով 97,1 մլն դոլար (աճը մեկ ամսում կազմել է 2,6%): Երկրից դրամական միջոցների արտահոսքը դեպի ՌԴ աճել է 36,6 տոկոս` մինչև 59,6 մլն դոլար (աճը մեկ ամսում կազմել է 10,9 տոկոս):

Ըստ ԿԲ տվյալների, դրամական փոխանցումների ներհոսքը 2017 թ.-ին կազմել է 1 756,4 մլն դոլար (14,5%-ի աճ), իսկ արտահոսքը` 1 024,9 մլն (25,4%-ի աճ): Արդյունքում զուտ ներհոսքը անցած տարվա տվյալներով կազմել է մոտ 731,5 մլն դոլար (2,2%-- աճ): (1 դոլարը 485.12 դրամ փոխարժեքով). --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև