Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,53%-ը. ԿԸՀ

09.12.2018 16:06
Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,53%-ը. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժամը 14:00-ի դրությամբ Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 636 055 քաղաքացի կամ ընտրողների 24,53%-ը, հայտնել է ԿԸՀ ներկայացուցիչ Սիլվա Մարկոսյանը;

Ըստ ԿԸՀ թվյալների, ընթրություններին մասնակցելու իրավունք ունեցող թիվը կազմում է 2 592 479 քաղաքացի:

Թիվ 1 ընտրատարածքում մասնակցել է 48 618 քաղաքացի, ընտրողների 24,2% -ը: Թիվ 2-ում 50 940 քաղաքացի (23,85% ): Թիվ 3-ում 53 472 քաղաքացի (23,75% ): Թիվ 4 –ում 46 941 քաղաքացի (22,33% ):

Ըստ ԿԸՀ-ի, Արարատի մարզում քվեարկել են ընտրողների 25,2%-ը (55 418), Արմավիրի մարզում` 21,41%-ը (50 170), Արագածոտնի մարզում` 27,37%-ը (32 311), Գեղարքունիքի մարզում` 25,7%-ը (49 117), Լոռու մարզում` 25,12%-ը (59 139), Կոտայքի մարզում` 24,42%-ը (58 649), Շիրակի մարզում` 22,11%-ը (50 816), Վայոց ձորի և Սյունիքի մարզերում` 30,5%-ը (48 612), Տավուշի մարզում` 28,92%-ը (31 458):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև