IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին

12.12.2018 13:01
IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. IDBank-ը դեկտեմբերի 12-ին իրականացնելու է 1-ին թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում և արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի 1-ին թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5մլն ԱՄՆ դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։

Նշվում է, որ IDBank-ը նոյեմբերի 22-ին թողարկել է իր 6-րդ տրանշի պարտատոմսերը, որոնց արժեկտրոնների վճարումը հաճախորդների խնդրանքով իրականացվելու է 3-ամյսա պարբերականությամբ։ 6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%։

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում: 2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության: «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի 22.12.2017թ. Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և ս.թ. հունիսի 4-ից ներկայանում է հանրությանը նոր ֆիրմային անունով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև