ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացած E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը

13.12.2018 17:43
ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացած E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացավ Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ծրագրի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը:

«Հորիզոն 2020»-ի E-FIX դրամաշնորհի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կոնսորցիումի մյուս անդամների հետ մշակելու է էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորման նոր մեխանիզմներ և այն օգտագործվելու է ներդրումային նախագծերում:

«Այսօր քննարկել ենք, թե ինչպիսին պետք է լինեն էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նոր մեխանիզմները, ինչպիսի ուղիներ է պետք ընտրել՝ էներգաարդյունավետ սարքավորումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել ոլորտում առկա  խնդիրների վերաբերյալ և փորձել լուծումներ գտնել։ Մեր գործողությունները և Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի կողմից ընձեռված հնարավորությունների համադրությունը թույլ կտա ավելի բարձրացնել էներգախնայող  ծրագրերի կարևորության գիտակցումը և  կնպաստի Հայաստանում էներգաարդյունավետ ծրագրերի տեսակարար կշռի ավելացմանը: Մեր բոլոր գործողությունները ուղղված են  վերականգնվող էներգետիկայի և առհասարակ «կանաչ» տնտեսությունների ստեղծմանը և այդ տնտեսություններում մասնավոր ներդրումների մեծացմանը»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Հորիզոն 2020»-ի E-FIX նախագիծը մեկնարկել է 2018թ-ին, ծրագրում Հայաստանը ներկայացնող ֆինանսական կառույցը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆրանսիական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն է, որը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև