ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

14.12.2018 16:52
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն մինչև 9.5% տարեկան տոկոսադրույքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կուտակային հաշիվն անժամկետ է, որը համատեղում է ավանդի հուսալիությունը և բանկային հաշվի ճկունությունը: Խնայողությունները կուտակային հաշվին կարող են հասնել մինչև 9.92% տարեկան եկամտաբերության` 9.5% տարեկան տոկոսադրույքի դեպքում, որը հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ: Ի տարբերություն ժամկետային ավանդի, բացելով կուտակային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդը կարող է գումար ելքագրել կամ իր կուտակային հաշիվը համալրել ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով հաշվեգրված տոկոսները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են` կուտակային հաշվի բացում և պահպանում՝ անվճար, հաշվի ելքագրում ու համալրում՝ առանձ սահմանափակումների, նվազագույն և առավելագույն գումարի մուտքագրման բացակայություն, կուտակային հաշվի տոկոսների վճարումը իրականացվում է ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն մնացորդի վրա, տոկասադրույքի չափսը՝ մինչև 9.5% կախված հաշվում առկա դրամական միջոցների պահպանման ժակետից և գումարից:

Նշվում է նաև, որ առավել հարմարավետություն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշվի համալրումը կատարել ավտոմատ կերպով՝ Պարբերական վճարման  հանձնարարականի ծառայության միջոցով, համաձայն որի Բանկին հանձնարարվում է որոշակի հաճախականությամբ (ամսական, եռամսյակային եւ այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների (աշխատավարձի, վարձավճարների, և այլ միջոցներից):

Որքան մեծ է գումարը և որքան երկար է գումարի պահպանման ժամկետը հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տոկոսադրույքը կազմում է 1,5%-ից  մինչև 9,5% տարեկան ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Ավելի մանրամասն տեղեկություններ կուտակային հաշվի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև