ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

17.12.2018 12:51
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ գումարով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիան կավարտվի 2019 թ. մարտի 10-ին: Ակցիային կարող են մասնակցել այն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները` ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ, ովքեր իրենց դեբետային ու վարկային քարտերով կկատարեն ակտիվ անկանխիկ վճարումներ: Կուտակելով բոնուսային միավորներ, Visa քարտապանները կկարողանան շահել 5 Visa քարտ `յուրաքանչյուրին 1 000 000 ՀՀ դրամ գումարով: Վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային և դեբետային Visa քարտերով Հայաստանի առևտրի ու սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ինտերնետում, հաճախորդները կստանան միավորներ` յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի անկանխիկ վճարման դեպքում. դեբետային քարտով`1 միավոր, վարկային քարտով`2 միավոր։

Խաղարկությունը տեղի կունենա վիճակախաղի սկզբունքով՝ 100 քարտապանների միջև, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն ամենաշատ քանակի և գումարի անկանխիկ գործարքներ իրենց վարկային և դեբետային քարտերով:

Ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև