Կոնվերս Բանկի աջակցությամբ բացվեց Արգենտինական կենտրոնը

19.12.2018 16:16
Կոնվերս Բանկի  աջակցությամբ բացվեց Արգենտինական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացման արարողությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ արգենտինական կենտրոնի բացումը նախաձեռնել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը: Որպես նախագծի աջակից հանդես է եկել Կոնվերս Բանկը, որը ֆինանսավորել է Կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգումը, տեխնիկական համալրումը  և կահավորումը:

«Կոնվերս Բանկը կարևորում է կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման ծրագրերին մասնակցությունը և երկարամյա  հաջողված համագործակցության փորձ ունի մի շարք կրթօջախների հետ: Սա կրթության խրախուսման ոլորտում մեր հերթական հաջողված նախագիծն է, որն  ուշագրավ  է  հատկապես հայ-արգենտինական մշակութային  կապերի ամրապնդման տեսանկյունից»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Վերջին շրջանում մենք ամենօրյա շփման մեջ էինք Կոնվերս Բանկի հետ: Շնորհակալություն եմ հայտնում Բանկին՝ մեր բոլոր առաջարկներին արագ արձագանքելու, պատրաստակամ  և հոգատար վերաբերմունքի համար: Կրթական պայմանների բարելավումը ուսանողներին մոտիվացնելու հիանալի եղանակ է. վստահ եմ, որ այս դասասենյակում ուսանողների պակաս չի զգացվի»,-ասել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Նշենք, որ  2018թ Կոնվերս Բանկի  աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, «Սևան ստարտ ափ 2018»-ը, Գյումրիում բարելավվել են  երկու դպրոցների կրթական պայմանները: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը երկարաժամկետ համագործակցության փորձ ունի Էջմիածնում գործող Էօրնեկեան դպրոցի հետ, որի հիմնադիրը Բանկի հիմնական բաժնետեր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև