19.12.2018 16:22
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի Ամանորյա ակցիա իջեցված էֆեկտիվ տոկոսադրույքներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Բանկը հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ շահավետ պայմաններով`
վարկի տարեկան անվանական տոկոսադրույք - սկսած 0% -ից, վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչև 150% -ի չափով, վարկի մարման ժամկետը մինչև 2 տարի է, ընդ որում` վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար:
Տեղափոխելով ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ` հաճախորդները կստանան գրավի գնահատված արժեքից 40%-ով ավել գումար:
Ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից.
- անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի գործող վարկը այլ բանկում մարելու և ՎՏԲ-Հայաստան Բանկում ավելի հարմարավետ պայմաններով նոր վարկ ձևակերպելու նպատակով,
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
- վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում հաշված րոպեների ընթացքում,
- վարկը ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ. Անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Ավելի մանրամասն տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: