Sun, 18 January
-1.9 C
Yerevan
USD: 379.99 RUB: 4.88 EUR: 441.32 GEL: 141.01 GBP: 509.41

Սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները կզբաղվեն ռոբոտաշինությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան  ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, աահմանամերձ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։

«Մովսեսը սահմանապահ գյուղ է, և այս ծրագիրը նաև կարևոր է նրա համար, որ դպրոցի սաները,  կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, և  դա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգևորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ երեխաները եռաչափ մոդելավորումը կիրականացնեն Գորիսում արտադրված «Բզեզ» եռաչափ տպիչով, աշխատելու են հիմնականում Հայաստանում արտադրված սարքավորումներով։  «Սրանով մենք երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ հաջողության օրինակներ Հայաստանում շատ կան, որ ձեր նման երեխաները ստացել են գիտելիքներ և կարողանում են արտադրել այսպիսի սարքավորումներ, այսինքն՝ դուք էլ կարող եք»,- ասաց նա։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

Ներդրումներ՝ առանց վախի. Freedom Broker Armenia–ն՝ միֆերի և սկսնակ ներդրողների համար հնարավորությունների մասին

Հնարավո՞ր է ներդրումներ սկսել ընդամենը 10-20 հազար դրամով, և ինչո՞ւ է սխալ այն կարծիքը, թե «ներդրում կատարելը միայն հարուստների համար է»։ Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը «ԱՌԿԱ» գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է այս հարցերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img