Սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները կզբաղվեն ռոբոտաշինությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան  ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, աահմանամերձ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։

«Մովսեսը սահմանապահ գյուղ է, և այս ծրագիրը նաև կարևոր է նրա համար, որ դպրոցի սաները,  կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, և  դա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգևորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ երեխաները եռաչափ մոդելավորումը կիրականացնեն Գորիսում արտադրված «Բզեզ» եռաչափ տպիչով, աշխատելու են հիմնականում Հայաստանում արտադրված սարքավորումներով։  «Սրանով մենք երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ հաջողության օրինակներ Հայաստանում շատ կան, որ ձեր նման երեխաները ստացել են գիտելիքներ և կարողանում են արտադրել այսպիսի սարքավորումներ, այսինքն՝ դուք էլ կարող եք»,- ասաց նա։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Fitch–ը Հայաստանում գնաճը 2026թ․–ին կանխատեսում է 4,4% մակարդակում՝ հետագայում մինչև 3% նվազմամբ

Գնաճի աճող միտումը սկսվել էր դեռևս մինչև Իրանի պատերազմը և պայմանավորված էր սննդամթերքի, ծառայությունների գներով ու համընդհանուր առողջապահության ծախսերով

Ինստիտուցիոնալ վստահություն և դիվերսիֆիկացիայի նոր գործիքներ. «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

Հայաստանի կապիտալի շուկայում արձանագրվել է ֆինանսական և իրական հատվածների ինստիտուցիոնալ մերձեցման կարևոր իրադարձություն. հուլիսի 8-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են կառուցապատման ոլորտի առաջատար «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը

Հայաստանի շուկայում արտարժույթի առաջարկն ավելանում է. ԿԲ

Հայաստանի արժութային շուկայում արտարժույթի առաջարկի աճ է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

Armbanks Weekly Digest: Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հուլիսի 6–12)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է տարեկան գնաճի արագացման և պետական ու կորպորատիվ արժեթղթերի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img