ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ նոր ակցիա է գործարկել

26.12.2018 17:47
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ նոր ակցիա է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մեկնարկել է նոր ակցիա, որը կընթանա մինչև 2019թ.-ի փետրվարի 19-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ,  ու հաճախորդներին կընձեռնի հնարավորություն վարկի ձևակերպման օրվանից առաջին երկու ամիսները վճարել 0 ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին գնումներ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի կետերում՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումից, ու չվճարել առաջին երկու ամիսների դիմաց:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկավորումը ունի նաև հետևյալ առավելությունները`վարկի ձևակերպում առանց Բանկ այցելելու; վարկի տրամադրում հաշված րոպեների ընթացքում; Փաստաթղթերի նվազագույն փաթեթի տրամադրում. անձնագրային և հանրային ծառայությունների համարը (սոցիալական քարտ), իսկ իրավապահ մարմինների աշխատակիցների դեպքում `նույնականացման վկայականը կամ աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ կարող են ձևակերպել 21 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք`ՀՀ ռեզիդենտները: Վարկավորման մասին այլ տեղեկատվության համար կարելի է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում Ապառիկ վարկավորում բաժինը:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի ձևակերպման վերաբերյալ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև