Կոնվերս Բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաև հունվարի 3-ին և 4-ին

28.12.2018 17:38
Կոնվերս Բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաև հունվարի 3-ին և 4-ին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2018թ Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 29-ն է: Այդ օրը Բանկի մասնաճյուղերը ծառայություններ են մատուցելու սովորական աշխատանքային ռեժիմով՝ 10:00-14:30, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել են բանկում, Բանկի  մասնաճյուղերը աշխատելու են նաև  տոնական օրերին:

Մասնավորապես, հունվարի 3-ին, ժամը  10.00-12.00-ը աշխատելու է Կոնվերս Բանկի «Կապան» մասնաճյուղը,  11.00-15.00-ը՝ «Աբովյան», «Արտաշատ» ,  11.00-14.00-ը՝  «Էջմիածին»,   12.00-15.00-ը՝  «Հրազդան», «Աշտարակ»,  12.00-16.00-ը՝  «Սևան», 12.30-15.30-ը՝ «Արմավիր», 14.00-17.00-ը՝ «Իջևան», «Դիլիջան», «Վանաձոր»,  13.00-16.00-ը՝ «Գյումրի», «Կումայրի» մասնաճյուղերը, 11.00-12.00-ը՝ Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակը  (Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1):

Հունվարի 4 ին ժամը  11-15-ը հաճախորդները կարող են օգտվել Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակի, «Կենտրոնական», «Ավան», «Դավիթաշեն», «Էրեբունի», «Արարատյան», «Վանաձոր», «Կումայրի», «Արտաշատ», «Աբովյան», «Կապան», «Էջմիածին», «Դիլիջան», «Հրազդան», «Աշտարակ», «Արմավիր», «Գյումրի», «Իջևան>>, «Սևան»  մասնաճյուղերի ծառայություններից:

Տոնական օրերին Կոնվերս Բանկի՝ Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններում գործող մասնաճյուղերը աշխատելու են շուրջօրյա ռեժիմով:

Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցին կարելի է ծանոթանալ հետևյալ (https://www.conversebank.am/hy/branches/) հղմամբ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև