Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018թ.–ի նոյեմբերին աճել է 41,4մլն դոլարով

09.01.2019 12:46
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2018թ.–ի նոյեմբերին աճել է 41,4մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառան պետական պարտքը 2018թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 765.5մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,61%–ով կամ 41,4մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

ԱՎԿ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2018թ.–ի նոյեմբերի վերջին կազմել է 5 395,7 մլն դոլար` ավելանալով 8,5մլն դոլարով։

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 4 825մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (5,9 մլն դոլարի աճ), իսկ ՀՀ ԿԲ–ի պարտքը կազմում է 570,6մլն դոլար (2,6 մլն դոլարի աճ)։

Հայաստանի ներքին պարտքը 2018թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 369.7մ մլն դոլար` ավելանալով 32,8 մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 1 190,3 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 170,3 մլն դոլար, ներքին երաշխիքները` 9 մլն դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post