11.01.2019 15:24
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2018 թ.-ի դեկտեմբերի վերջերի տվյլաներով կազմել են 2 249.3 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 6,2%-ով կամ 131,5 մլն դոլարով: Դրա մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալները:
2018 թ.-ի դեկտեմբերի վերջի տվյալներով, ազատ փոխարկվող արժույթով արտաքին ակտիվները կազմել են 2 243.3 մլն դոլար: Ըստ տվյլաների, փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակաշրջանի ավարտին Արժույթի միջազգային հիմնադրամում կազմել են 6 մլն դոլար:
Ըստ Կենտրոնական բանկի, 2018 թ.-ի սկզբի տվյալներով, Հայաստանի պահուստները կազմել են 2 314,1 մլն (1 դոլարը` 485.52 դրամով):-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: