11.01.2019 17:19
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa բոլոր քարտապաններին ուրախությամբ հայտարարում է Dubai Shopping Festival մեկնարկի մասին, որը կտևի մինչև 2019 թ.-ի հունվարի 26-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Dubai Shopping Festival-ը համաշխարհային մաշտաբի գնումների տոնակատարություն է, որը ամեն տարի հավաքում է գնորդներ ու վաճառողներ ամբողջ աշխարհից:
«Պլանավորե՛ք ձեր ճանապարհորդությունն ու հանգիստը Դուբայում Visa-ի հատուկ առաջարկներով. Jumeirah Hotels & Resorts. վճարե՛ք Visa քարտերով և ստացե՛ք մինչև 25% զեղչ սենյակ ամրագրելուց և մինչև 20% Jumeirah ռեստորաններում; Dubai Pass (Dubai Tourism). ստացե՛ք բացառիկ 15% զեղչ Dubai Pass քարտին, որը թույլ կտա այցելել 30 տեսարժան վայր Դուբայում; ստացե՛ք տարբեր առաջարկներ Majid-Al-Futaim-ում և Meraas առևտրի կենտրոններում Dubai Shopping Festival-ի ողջ ընթացքում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: