22.01.2019 16:14
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2018 թ.-ի դեկտեմբերի վերջին կազմել է 6 922.9 մլն դոլար` 2017 թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ աճելով 2,2 տոկոսով կամ 148,3 մլն դոլարով: Այդ մասին վկայում է ՀՀ ֆինանսների նախարարության թվյալները:
Միաժամանակ, դեկտեմբերին հանրապետության պետպարտքը աճել է 2,3 տոկոսով կամ 157,4 մլն դոլարով:
Ֆինանսների նախարարության տվյալներով, կառավարության պարտքը անցած տարվա տվյալներով կազմել է 6 372,9 մլն դոլար (199,8 մլն դոլարի աճ մեկ տարում), որից արտաքին կառավարական պարտքը կազմել է 4 982,8 մլն դոլար (89,5 մլն դոլարի աճ), իսկ ներքին պարտքը` 1 390 մլն դոլար (110,3 մլն դոլարի աճ):
Հայաստանի ԿԲ-ի պարտքը տարվա տվյալներով կազմելէ 550 մլն դոլար (41,5 մլն դոլարի անկում):-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: