ԱԶԲ–ն պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունը. ԱԶԲ նախագահը`Փաշինյանին

22.01.2019 18:48
ԱԶԲ–ն պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունը. ԱԶԲ նախագահը`Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։  

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման,  սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում:

«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումները: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման և մեր երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ-ի կողմից մեր երկրի փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման և ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post