25.01.2019 14:24
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Ֆինանսական համակարգի հաշտարարը մրցանակներ հանձնեց ՀՀ բանկերին:
Ինչպես հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը, ֆինանսական հաշտարարի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույնը երեք անվանակարգերում` «Lավագույն համագործակցող բանկ», «Լավագույն համագործակցող աշխատակից» և «10-ամյակի լավագույն համագործակցող բանկ»:
«Լավագույն համագործակցող աշխատակից» անվանակարգում վկայագրի արժանացել է Իրավաբանական վարչության ընդհանուր գործերի իրավական ծառայությունների բաժնի աշխատակից՝ Աննա Բաղդասարյանը:
ՎՏԲ –Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Իվան Տելեգինն ասաց, որ վերջին 10 տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ստացել է ՀՀ-ում Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն բանկի կոչում, և այսօր Բանկը ստացել է բարձրագույն պարգև, հաստատելով անհերքելի պրոֆեսիոնալիզմ ու բարձրակարգ աշխատունակություն: Բանկի հիմնական խնդիրներից մեկը հուսալի ֆինանսական գործընկեր լինելն է:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: