Կացնով զինված մարդը ներխուժել է ՎՏԲ բանկի մասնաճյուղ

29.01.2019 15:41
Կացնով զինված մարդը ներխուժել է ՎՏԲ բանկի մասնաճյուղ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի արտակարգ դեպք է պատահել Երևանում։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 13.50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։

Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև