ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

30.01.2019 15:07
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. 2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա աշխարհի ցանկացած կետից:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.

  • կատարել կոմունալ վճարումներ
  • բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների եւ բանկի այլ հաճախորդի միջեւ) եւ փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին
  • մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը եւ ստանալ վարկային հաշվետվություն
  • համալրել ավանդներ եւ ստանալ ավանդային քաղվածք
  • իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում Բանկի հաշիվների միջեւ
  • միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-հայտեր` գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ:
  • ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
  • ստանալ հաշիվների եւ քարտերի հայտարարագրեր
  • պատվիրել հետ զանգ
  • ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը եւ անվանումը,
  • հետեւել եկամուտներին եւ ծախսերին` ըստ կատեգորիաների
  • հետեւել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից, ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ:

Գործառնությունները կատարվում են առցանց եւ պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով:

«Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությանը միացնելու համար անհրաժեշտ է `այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով, ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ, ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 եւ բարձր), ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը Play Market / AppStore-ից շարժական սարքերում և գրանցվել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մոբայլ բանկի համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և 87-87-ի Բանկի Կոնտակտային կենտրոնում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև