Այս տարի Յունիբանկը կբացի 5 նոր մասնաճյուղ

31.01.2019 18:02
Այս տարի Յունիբանկը կբացի 5 նոր մասնաճյուղ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Այս տարի Երևանում և մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան և Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:


Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Բանկում սպասարկվում է մոտ 400 000 հաճախորդ: Միայն 2018 թվականին Յունիբանկի հաճախորդների թիվն աճել է ավելի քան 10%-ով:

«Նոր մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղերում կտեղադրվեն նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Յունիբանկը Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկն է: Մեր նպատակն է հաճախորդի համար ապահովել հարմարավետ և որակյալ սպասարկում «մեկ քայլ» հեռավորության վրա: Բացի դա, նոր մասնաճյուղերի բացումը ոչ միայն հարմարավետ բանկային ծառայություններ են, այլ նաև` նոր աշխատատեղերի ստեղծում, ինչն հատկապես պահանջված է մարզերում, - ասել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և  տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:  

Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև