ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում

01.02.2019 17:33
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 1-ին բացեց իր 70-րդ «Ագարակ» մասնաճյուղը՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Մասնաճյուղը գտնվում է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում՝ քաղաք Ագարակ, Գ. Նժդեհ 7 հասցեում, քաղաքի հրապարակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր մասնաճյուղի հարմարավետ վայրում գտնվելու շնորհիվ, Բանկի հաճախորդները՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ու Ագարակ քաղաքի բնակիչները, կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական տեսականուց` ավանդների և վարկերի ձևակերպում, հաշվի համալրում, դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նոր ժամանակակից մասնաճյուղը թույլ կտա հաճախորդներին իրականացնել կանխիկացման գործարքներ, ավանդների ու բանկային/քարտային հաշիվների համալրում: Մասնաճյուղը ունի նաև cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնք հաճախորդներին վարկի մարման, հաշիվների ու ավանդների համալրման, ինչպես նաև կոմունալ վճարումների և այլ ծառայությունների հնարավորություն կտան 24/7 ռեժիմով «Ագարակ» մասնաճյուղի ինքնասպասարկման տարածքում:

Նշվում է, որ մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ 09:15-17:30-ը:

«Ագարակ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: Բանկի հյուրերի և հաճախորդների ներկայությամբ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆիա Մաճկալյանը ու Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կտրեցին նոր մասնաճյուղի ժապավենը», - հայտնում են բանկից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև