ՎՏԲ-Հայաստան Բանկն այժմ ունի բանկոմատ նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

05.02.2019 16:37
ՎՏԲ-Հայաստան Բանկն այժմ ունի բանկոմատ նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ, Բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները կունենան հնարավորություն կատարել իրենց բանկային գործարքները անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով:

«Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր բանկոմատը, կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից. քարտի մնացորդի հարցում, գումարի կանխիկացում, սեղմ քաղվածքի ստացում, քարտից քարտ փոխանցումներ ցանկացած Visa և Mastercard քարտերին` թողարկված ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից, կոմունալ վճարումներ, քարտի PIN-ի փոփոխություն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է հետագայում ևս ընդլայնել իր բանկոմատների ցանցը, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում`2019 թ. ավարտին թիվը հասցնելով մինչև 200-ի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև