Կառավարությանը քննարկել է, սակայն չի ընդունել իր գործունեության ծրագիրը. Փաշինյանը նշել է պատճառը

06.02.2019 14:32
Կառավարությանը քննարկել է, սակայն չի ընդունել իր գործունեության ծրագիրը. Փաշինյանը նշել է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստին քննարկել է, սակայն չի ընդունել իր գործունեության հինգ տարվա ծրագիրը:

Ինչպես ծրագիրը ներկայացնելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փաստաթղթում ներկայացված են կառավարության հիմնական նպատակները և խնդիրները, աշխատանքային սկզբունքները, արժեհամակարգը, ձգտումները, հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել:

Մոտակա 5 տարիների ընթացքում կառավարության գործունեությունը միտված կլինի արտահանմանն ուղղված մրցունակ և համապարփակ տնտեսության ստեղծմանը», - ասաց Գրիգորյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ծրագրում նախատեսված չեն կոնկրետ թվային ցուցանիշներ և ժամկետներ բոլոր ոլորտների մասով, ինչպես նաև բացատրեց, որ դրանք կմշակվեն միջոցառումների ծրագրում խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հաստատումից անմիջապեսհետո:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը բավականին երկար ժամանակ աշխատել է տեքստի վրա:

«Կարծում եմ, որ փաստաթղթի տեքստում տեխնիկական ճշգրտումներ կատարելու համար հարկավոր կլինի ևս մի քանի օր, ինչի կապակցությամբ չենք ներկայացնում այն քվեարկության այսօր և կհաստատենք այն հատուկ նիստում, որը կանցկացվի հինգշաբթի կամ ուրբաթ և օրենքով նախատեսված ժամկետում` մինչև փետրվարի 8-ը կուղարկենք փաստաթուղթը խորհրդարան», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ փաստաթուղթը պետք է լինի առավելագույնս պարզ և հասանելի բոլոր քաղաքացիների համար:

Կառավարության ծրագիրը մշակված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև