Յունիբանկը 20% աճ է գրանցել մանրածախ վարկավորման ոլորտում

12.02.2019 12:27
Յունիբանկը 20% աճ է գրանցել մանրածախ վարկավորման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը 2018 թվականին տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր քան նախորդ տարի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նախորդ տարվա վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 210 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 133 մլրդ ՀՀ դրամ: Պորտֆելի կեսից ավելին բաժին է ընկել մանրածախ վարկերին: 
 

Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը նշել է, որ Յունիբանկի ակտիվների մեկ երրորդը կազմում է մանրածախ վարկավորումը: «Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար: Մենք անում ենք առավելագույնը սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար` բարելավելով վարկերի պայմանները և ընդլայնելով սպասարկման ցանցը», - ասել է նա։


Գնալով մեծ պահանջարկ են վայելում Յունիբանկի օնլայն վարկային հայտերը: Անցած տարի 2017թ.-ի համեմատ հաճախորդները լրացրել են 77%-ով ավելի օնլայն հայտեր` գնահատելով ծառայության հարմարավետությունը:

 Յունիբանկի մասնաճյուղային լայն ցանցը պարզեցնում է սպասարկման գործընթացը: Այժմ բանկն ունի 46 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում: Այս տարի բանկը նախատեսում է ընդլայնել ցանցը` Երևանում և մարզերում բացելով նոր մասնաճյուղեր և դրանց քանակը հասցնելով 51-ի:

 «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև