12.02.2019 15:39
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը փետրվարի 12-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը, հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից։
«Հովհաննես Թումանյան-150» Հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմից բացված գրքի ֆոնին և դրվագ պոեմի նկարազարդումից (գործ՝ Մ. Աբեղյանի):
Հուշադրամի դարձերեսին Հ. Թումանյանի դիմանկարն է և ստորագրությունը:
Ձախ մասում գրողի ծննդյան և մահվան տարեթվերն են՝ «1869» և «1923»:
Հուշադրամի անվանական արժեքն է 10000 դրամ, տրամագիծը 22,0 մմ, քաշը` 8,6 գ, որակը` պրուֆ, դրամաշուրթն` ատամնավոր, քանակը` 500 հատ։ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Այս տարի Հայաստանում կանցկացվեն իրենց մասշտաբներով աննախադեպ միջոցառումներ` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին։ Հոբելյանի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: