Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%–ով

15.02.2019 12:24
Յունիբանկի  սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%–ով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի «վարկային կոնվեյերը» 2018թ.-ին մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ:


Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության «վարկային կոնվեյերը»:


CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը և պատասխանը հաճախորդին տրամադրել 1 րոպեում:
«Հաճախորդի համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: Յունիբանկն ունի անհրաժեշտ տեխնոլոգիան և ենթակառուցվածքը սպառողական վարկավորման հետագա արդյունավետ զարգացման համար: 2018թ.-ի արդյունքներով, Յունիբանկի մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%», - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:


Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է:
Ընկերությունից հայտնում են, որ 2018թվականին բանկի կողմից տրամադրված անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ դրամ:


«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև