ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ

15.02.2019 16:43
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ.-ի ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարտքի ներման գործընթացը ենթադրում էր ժամկետանց վարկեր ունեցող հաճախորդների հետ վարկի մնացորդի չափով հաշտության համաձայնագրերի կնքում և մինչև 5 տարի մարման ժամկետով նոր մարման ժամանակացույցի տրամադրում՝ հետևյալ վարկատեսակների գծով` սպառողական վարկեր՝ առանց գրավի ապահովվածության, անշարժ գույքով ապահովված սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված սպառողական վարկեր,  վարկային քարտեր

Տույժերի ու տուգանքների ներման պարտադիր պայման է ավելի քան 271 ժամկետանց օրերի առկայություն, 31.05.2018 թ․ դրությամբ վարկի անհուսալի ճանաչում,  հաշտության համաձայնագրի կնքման պահին առաջին վճարման կատարում՝ համաձայն նոր ժամանակացույցի։

Արդյունքում, 2018 թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է մոտ 4000 հաճախորդների գծով 4600-ից ավելի ժամկետանց վարկերի տույժեր և տուգանքներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև