Արժեթղթերում կատարած ՀՀ բանկերի ներդրումները 2018թ.–ին ավելացել են 13%–ով`մինչև 603,4 մլրդ դրամ

19.02.2019 18:52
Արժեթղթերում կատարած ՀՀ բանկերի ներդրումները 2018թ.–ին ավելացել են 13%–ով`մինչև 603,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. Արժեթղթերում կատարած ՀՀ առևտրային բանկերի ներդրումները 2018թ.–ին ավելացել են 13%–ով` կազմելով 603,4 մլրդ դրամ։

Նման տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի 2018թ.–ի չորրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները)։

Արժեթղթերում կատարած բանկերի մասնաբաժինը համախառն ակտիվներում կազմում է 12,16%։ Հարկ է նշել, որ արժեթղթերում կատարած բանկերի ներդրումների 82,8%–ը բաժին է ընկնում պետական պարտատոմսերին` 500,1 մլրդ դրամ։

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալի մեծությամբ առաջատարների հնգյակում են Արմսվիսբանկը, Ամերիաբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկն ու Արարատբանկը։

Արժեթղթերում կատարած Արմսվիսբանկի ներդրումները 2018թ.–ի վերջի տվյալներով կազմել են համախառն ակտիվների 57,8%–ը կամ 135,8 մլրդ դրամ (64,8%–ի աճ)։ Հարկ է նշել, որ Արմսվիսբանկը բացի բանկերի դասական ծառայություններից տրամադրում է նաև ներդրումային ծառայություններ, հաճախ հանդես է գալիս որպես անդերայթեր կամ մարքեթմեյքեր։

Ամերիաբանկի ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 56,9 մլրդ դրամ (1,24%–ի աճ), Արդշինբանկի ներդրումները` 41,5 մլրդ դրամ (28,8%–ի աճ), Հայբիզնեսբանկի ներդրումները` 35,8 մլրդ դրամ (12,6%–ի անկում) և Արարատբանկի ներդրումները` 35,6 մլրդ դրամ (13,3%–ի աճ)։

Առևտրային բանկերի ակտիվները 2018թ.–ի վերջի դրությամբ կազմել են 4 963,5  մլրդ դրամ (14%–ի աճ)։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ ($1 – 487,51 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև