«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը

25.02.2019 16:49
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Վանաձորում:

Ֆորումի կազմակերպիչներն են` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Լոռու մարզպետարանը: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի և աշխարհի  երկրների խոշոր գործարարներ և ներդրողներ:

Մասնակից երկրները` Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իրանը, Լիտվան, քննարկեցին Լոռու մարզի զարգացման ներդրումային տարբերակները:

Բիզնես ֆորումը սկսվեց Լոռու մարզի արտադրողների էքսպո-ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես գլխավոր հովանավոր, նույպես առանձին տաղավարով ցուցադրեց իր պրոդուկտները ու ծառայությունները: Ցուցահանդեսի հյուրերն ու մասնակիցները, ուսումնասիրելով  ընկերությունների առաջարկած բոլոր ապրանքները, հետևեցին ֆորումին, որտեղ քննարկվեցին Լոռու մարզի ներդրումների հետ կապված ակտուալ և կարևոր հարցեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, նշելով, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը կարող է իրավամբ կոչվել ազգային բանկ։ Ինչպես նշել է  Տելեգինը, Հայաստանում բանկը ներկայացված է 70 մասնաճյուղերով, որոնցից 5-ը Լոռու մարզում են, և առաջիկայում կբացվի նաև վեցերորդը:

«Ցանկանում ենք, որ այս ֆորումը ապագայում հզոր տնտեսական խթան ծառայի նոր բիզնեսների զարգացման, տնտեսական նոր ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման համար»,– ասել է բանկի գլխավոր տնօրենը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև