ԱՄՀ-ն դիտարկում է Հայաստանի համար «կանխարգելիչ» ֆինանսավորման ծրագրի իրականացման հնարավորությունը

27.02.2019 16:37
ԱՄՀ-ն դիտարկում է Հայաստանի համար «կանխարգելիչ» ֆինանսավորման ծրագրի իրականացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և ՀՀ կառավարությունը քննարկել են «կանխարգելիչ»  ֆինանսավորման ծրագիրը, հայտնեց  Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին:

«Մենք ժամանել ենք այստեղ կառավարության առաջարկով, որպեսզի քննարկենք հերթական ծրագիրը, որը կոչվում է «կանխարգելիչ», - հայտնեց նա լրագրողների հետ զրույցում:

Ըստ նրա, ներկա պահին, ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտություն չկա, սակայն այս ծրագրում ամրագրված պայմանավորվածությունների շրջանակում անհրաժեշտության դեպքում կառավարությանը կարող են տրամադրվել ֆինանսական միջոցներ:

Ըստ Սամիեի, այս ծրագրի նպատակն է, առաջին հերթին, արտաքին տնտեսական ցնցումներից ապահովագրական գործիք տրամադրել:

«Երկրորդը, տնտեսական աճի արձանագրման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում կառավարության ջանքերի աջակցում», - ասաց Սամիեին:

Նա նշեց, որ այդ ծրագրի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչարարության մակարդակով, և հաստատման համար այն պետք է ներկայացվի ԱՄՀ-ի Կառավարման խորհրդին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև