ՀՀ վարչապետը ծանոթացել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնտեսական ուսումնասիրություններին

04.03.2019 10:51
ՀՀ վարչապետը ծանոթացել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնտեսական ուսումնասիրություններին

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության թեմաներով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև