ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձր տեխնոլոգիական Կոնտակտային նոր կենտրոն է բացել

13.03.2019 16:56
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձր տեխնոլոգիական Կոնտակտային նոր կենտրոն է բացել

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված        «34»-Բիզնես կենտրոնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի հաղորդմամբ, ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում` մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները և հանգստի գոտու ձևավորումը:

Արդյունքում, Բանկի Կոնտակտային կենտրոնը զինվել է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և ձևավորված է գունագեղ ամառային երանգներով:

Աշխատակիցների համար  նախատեսված է նաև հարմարավետ հանգստի գոտի, որտեղ օպերատորները կկարողանան հանգստանալ և վերականգնել ուժերը, ինչպես նաև տեղադրված են սպորտային մարզասարքեր և բազմաֆունկցիոնալ խոհանոց, որպեսզի աշխատակիցները հաճույք ստանան իրենց աշխատանքից։

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց բոլոր աշխատակիցներին նոր Կոնտակտային կենտրոնի բացման կապակցությամբ:

Տելեգինը հայտնեց իր վստահությունը, որ նոր տարածքում բոլոր օպերատորները կստանան միայն դրական արձագանքներ և զանգեր, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն արագ և հեշտությամբ:

Իր գոյության 8 տարիների ընթացքում Կոնտակտային կենտրոնն օգնություն և աջակցություն է ցուցաբերել 100-հազարավոր հաճախորդների և պատասխանել միլիոնավոր տարբեր հարցերի (օրական զանգերի քանակը գերազանցում է 2 000-ը):

Կոնտակտային կենտրոնի նպտական է`

  • որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցության ապահովումը
  • առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ օգնության տրամադրումը
  • Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը
  • քարտային գործարքների մանրամասների պարզաբանումը 
  • պլաստիկ քարտերի բացումը
  • հեռակա սպասարկման տարբերակներով` գործարքների իրականացման օգնությունը
  • ցանկացած վարկային պրոդուկտի համար հայտադիմումների աջակցությունը
  • դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին
  • հաճախորդի զանգի և նույնականացման հիման վրա` "Մոբայլ բանկինգ" ծառայության միջոցով գործարքների իրականացում, հաճախորդների բոլոր հաշիվներով:

Հաղորդման մեջ նշվում է, որ բանկի Կոնտակտային կենտրոնը հաճախորդների հետ աշխատում է հաղորդակցության 4 ուղղություններով `

1. Հեռախոսազանգեր ` 87-87 հեռախոսահամարով
2. Skype և տեսազանգեր, պաշտոնական կայքի միջոցով` https://vtb.am/about/feedback/

3. Էլեկտրոնային փոստ [email protected] հասցեով
4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին), հետևյալ հղումով https://www.facebook.com/vtbarmenia/ )

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները միշտ պատրաստ են օգնել ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդներին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև