IDBank-ը հաջողությամբ ավարտել է 2019 թ.-ի 1-ին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

15.03.2019 18:41
IDBank-ը  հաջողությամբ ավարտել է 2019 թ.-ի 1-ին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. IDBank-ը  հաջողությամբ ավարտել է 2019 թ.-ի 1-ին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։

Տեղաբաշխումը սկսվել է փետրվարի 20-ին և ավարտվել է մարտի 14-ին՝ նախատեսվածից շուտ։ Տեղաբաշխվել է 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս։ 2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

IDBank-ի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշել է, որ գնալով ավելի շատ հաճախորդներ են որպես խնայողական գործիք ընտրում հենց IDBank-ի պարտատոմսերը, և տարիների փորձը ցույց է տալիս, որ պահանջարկը մշտապես գերազանցում է առաջարկը։ Հատկապես, որ Բանկը իր պարտատոմսերը գնած հաճախորդներին մշտապես պատրաստ է ընդամենը 1 տոկոսային կետով բարձր տոկոսադրույքով պարտատոմսերի գրավադրմամբ վարկ տրամադրել։

«IDBank-ը շարունակելու է պահպանել շուկայում առաջատար դիրքերը և հաճախորդներին այս տարի ևս առաջարկելու է պարտատոմսերի նոր տրանշեր։ Տվյալ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային Բորսայում»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։

IDBank-ը պարտատոմսերի առաջին տրանշը թողարկել է 2016 թ․-ին, որից հետո իրականացրել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի ևս 6 տրանշի թողարկում՝ ընդհանուր ծավալը հասցնելով 30 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի։

2019 թ.-ի 1-ին թողարկման պարտատոմսերի ծրագրային Ազդագրի, Ազդագրի լրացումների և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ ww.idbank.am հասցեով։

IDBank–ը ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին,գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին որպես «Անելիք բանկ» ՓԲԸ։ 2017թ.–ի մայիսին Անելիք բանկն իրականացրել է ռեբրենդինգ և վերանվանվել IDBank։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7% և «CreditBank S.A.L»` 40,3%. ($1 – 486,63 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև