ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն առանց PIN-ի

21.03.2019 16:00
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել  ակնթարթորեն առանց PIN-ի

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է գնումներ կատարել Mastercard քարտերով`POS- տերմինալին մեկ հպումով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս մինչև 10,000 ՀՀ դրամ վճարելու դեպքում՝ քարտով գնումներ կատարել ակնթարթորեն, մեկ հպումով և առանձ PIN կոդ մուտքագրելու:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտեր ու պրեմիում կատեգորիայի՝ World Black Edition դեբետային քարտեր և առաջարկում է օգտվել մի շարք իրենց առավելություններից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Քարտերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ լինելով բազմարժութային, դրանք ենթադրում են 4 հիմնական արժույթով բանկային հաշվի առկայություն `ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի: Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում ՝ 0% միջնորդավճարով:

«Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բացարձակապես ապահով են ու պաշտպանված, քանի որ աշխատում են. չիպային կրիչով, և ոչ թե ժապավենային, ինչի շնորհիվ նրանք ավելի անվտանգ են. ավելի դժվար է կեղծել; միացված են Secure Code ծառայությանը, որը գնման պահին պահանջում է հաստատում SMS հաղորդագրության միջոցով», - հայտնում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի օգտագործումը ոչ միայն ապահով և շահավետ է, այլև հարմար ու արագ:

«Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր՝ կարող եք. Կատարել քարտային հաշիվների օնլայն համալրում  TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով, Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուրքագրել, Ստանալ արագ դրամական փոխանցումներ արտերկրից անմիջապես քարտին՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխացման կոդը և գումարը», - հայտնում են բանկից:

Mastercard քարտերը կարելի է օգտագործվել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև