Վարչապետը մեկնաբանել է Moody's–ի` Հայաստանի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը

29.03.2019 10:34
Վարչապետը մեկնաբանել է Moody's–ի` Հայաստանի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Moody's  գործակալության` երկրի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը։

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի բանկային հատվածի կանխատեսումը` այն «կայուն»–ից դարձնելով «դրական»։ Այդ մասին նշվում է Banking System Outlook: Armenia հաշվետվությունում։


«Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»,– գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։


Դրական կանխատեսման մեջ, որն արտացոլում է Moody’s–ի ակնկալիքները բանկերի վարկունակության զարգացումների մասին հաջորդ 12-18 ամիսներին, դրված են տնտեսական ուժեղ պայմաններ, որոնք կխթանեն գործարար ակտիվությունը և վարկային պահանջարկը, ինչն օգնում է բանկերի եկամտայնության բարձրացմանը։

Մասնավորապես, գործակալության կանխատեսումներով, 2019-2020 թվականներին ՀՆԱ աճը կպահպանվի բարձր մակարդակում` տարեկան մոտ 4.5 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև