Արարատբանկը 15 մլն դոլարի նոր վարկ է ստացել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից

04.04.2019 13:02
Արարատբանկը 15 մլն դոլարի նոր վարկ է ստացել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. ‹‹Finance in Motion›› ընկերության Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը, որը հանդիսանում է սոցիալական  ներդրման հիմնադրամ, 15 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկ է տրամադրել  իր գործընկեր ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿԻՆ` Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու  նպատակով։  Ներդրումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել վարկավորման ծավալները` նպաստելով տեղական բիզնեսի կայուն զարգացմանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ուժեղ խաղորդ է Հայաստանի բանկային ոլորտում՝  ռազմավարական առաջնահերթություն ընդունելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: 2010թ․-ից ի վեր հանդիսանալով Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի գործընկեր՝ բանկը հիմնադրամից հաջողությամբ ավելի քան 63 մլն դոլարի միջոցներ է ներգրավել և տեղաբաշխել  Հայաստանում բիզնեսի ու տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով։ 

ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Մենք երկար տարիներ հաջողությամբ համագործակցել ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ և հպարտ ենք, որ շարունակելու ենք այդ համագործակցությունը` Հայաստանի աշխատասեր ձեռնարկատերերին առաջարկելով   ֆինանսավորման  նոր տարբերակներ›։

Իսկ ՀԵԵՀ հիմնադրամի «Finance in Motion›› ընկերության  տնօրեն Մայա Գիզդիչը հավելել է․ ‹‹ՀԵԵՀ-ն հավատում է պատասխանատու ֆինանսավորման միջոցով տնտեսության զարգացմանը խթանելուն։ Ընդլայնելով միկրո և փոքր ձեռնարկությունների սպասարկման համար տեղական ֆինանսական հատվածի կարողությունները՝ մենք ներդրում ենք  կատարում հայաստանյան ձեռնարկությունների հաջողության մեջ  թե′ անհատական, թե′ համակարգային մակարդակով››։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը ևս կարևորել է համագործակցությունը   և  փաստել․  ‹‹Շատ ուրախ եմ, որ այս պայմանագրի ստորագրմամբ կրկին անգամ հավաստում ենք ռազմավարական  գործընկերոջ հետ մեր կայուն փոխվստահության մասին։ Համագործակցությունը մեզ համար արժևորվում է ոչ միայն միջոցների ներգրավմամբ, այլև ընդգրկման ավելի լայն շրջանակով՝ մասնավորապես, բանկային նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, կառավարման մշակույթի զարգացմամբ   և  բանկային գրեթե բոլոր գործառնությունների մասով, որոնց վերջնական շահառուն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդներն են››։   

«Արարատբանկ» ԲԲԸ–ն  («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 72.73 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 18,33 տոկոսը` ՎԶԵԲ–ին, «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը` 8,58 տոկոսը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև