ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱԲԿԸ հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

15.04.2019 17:45
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱԲԿԸ հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Հաջողությամբ ներդնելով SAP HCM և SuccessFactors ծրագրերը, մենք տեղայնացրինք  մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային լավագույն փորձը: Բանկի աշխատակիցների մասնագիտական որակների զարգացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը մեզ համար մնում են առաջնահերթություն, իսկ ստացած մրցանակը խոսում է այն մասին, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով»,-նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Անցյալ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կորպորատիվ լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ մեկնարկեց թվայնացման լայնածավալ գործընթաց: Բանկի թվայնացման շրջանակում ավելի քան 1500 աշխատակցի համար նաև ստեղծվեց կառավարման միասնական թվայնացված համակարգ, ինչը նպաստում է ոչ միայն անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այլ նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հայաստանյան բանկային համակարգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամենախոշոր գործատուներից մեկն է: Բանկի աշխատակիցների թիվն այժմ գերազանցում է 1500-ը: Յուրաքանչյուր տարի Բանկն ընդլայնում է իր անձնակազմը՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ մասնագետներին զարգացնել անձնական կարիերան ու սեփական կարողությունները:

Բանկում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post