Անկանխիկ քարտային գործարքների ծավալը Հայաստաում 2018 թ.-ին աճել է 47,2%-ով` կազմելով 395,9 մլրդ դրամ. ՀԲՄ

17.04.2019 13:28
Անկանխիկ քարտային գործարքների ծավալը Հայաստաում 2018 թ.-ին աճել է 47,2%-ով` կազմելով 395,9 մլրդ դրամ. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Անկանխիկ գործարքների ծավալը պլաստիկ քարտերի միջոցով 2018 թ.-ին Հայաստանում աճել է 47,2%-ով` կազմելով 395,9 մլրդ դրամ, հայտնում է Հայաստանի բանկերի միությունը:

Ըստ ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի, անկանխիկ գործարքների այս առաջընթացիկ աճը կարող է պայմանավորված լինել ինչպես քարտերը որպես վճարման միջոց ընդունող առևտրային կետերի քանակի աճով, որը անցած տարվա կտրվածքով ավելացել է 20.4%-ով, այնպես էլ հաճախորդների կողմից քարտերի օգտագործման առավելությունների գիտակցմամբ: Չի բացառվում նաև ստվերի կրճատման հետևանքը:

«Անկանխիկ գործարքների  ծավալի ավելացման պայմաններում նկատվել է նաև, որ քարտերով կատարված մեկ գործարքի միջին ծավալը նվազել է՝ կազմելով 22000 ՀՀ դրամ, ինչը խոսում է այն մասին, որ մեր հաճախորդներն ավելի հաճախ սկսել են վճարել նաև փոքրիկ գնումների ժամանակ», - նշեց Սարգսյանը:

Բացի այդ, ըստ նրա, քարտերով ինտերնետ միջավայրում կատարված գործարքների կտրուկ աճ է արձանագրվել. քանակային՝ 75.4%-ով, իսկ ծավալային առումով՝ 73%-ով: «Աճի այս տեմպերը դեռ երկար կպահպանվեն՝ հաշվի առնելով ինտերնետ միջավայրում գործարքների աճի միջազգային միտումները», - նշեց նա:

Մասնավորապես վերջին մեկ տարվա կտրվածքով վճարային քարտերի քանակը ավելացել է 18%-ով ու այդ ավելացումը տեղի է ունեցել ՀՀ-ում թողարկվող բոլոր վճարային համակարգերի քարտերի մասով և վերջիններիս քանակը կազմել է շուրջ 2 մլն 24 հազար հատ: Բոլոր քարտերով միասին իրականացվել է ավելի քան 48.1 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 32.8%-ով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև