Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի ռենքինգը 2019 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով

19.04.2019 15:53
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի ռենքինգը 2019 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի ռենքինգը 2019 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով:

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2019 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 16 մլրդ դրամ` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի 20,1 մլրդ դրամի դիմաց նվազելով 20,3%-ով: Միաժամանակ շահույթի նվազում է արձանագրվել հանրապետությունում գործող 17 բանկերից 11-ում: Չնայած համակարգում արձանագրված անկման, Հայաստանի բոլոր բանկերն ավարտել են եռամսյակն առանց կորստի:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության ռենքինգի, շահույթի ցուցանիշով առաջատար հնգյակում են` Ամերիաբանկը, Արդշինբանկը, Ինեկոբանկը, Արցախբանկը և Կոնվերսբանկը: Առաջատարների մասնաբաժինն ամբողջ բանկային համակարգում կազմում է 63,3%:

Ըստ «ԱՌԿԱ»-ի տվյալներով, 2019 թ.-ի առաջին եռամսյակի գործունեութան արդյունքներով երկրի ամենաշահութաբեր բանկն է Ամերիաբանկը: Բանկի զուտ շահույթը կազմել է 3 մլրդ դրամ` 2018 թ.-ի առաջին եռամսյակի 2,5 մլրդ դիմաց (20,9%-ի աճ):

Երկրորդ տեղում է Արդշինբանկը` 2,23 մլրդ դրամ շահույթի ցուցանիշով` 2018 թ.-ի առաջին եռամսյակի 2,18 մլրդ դիմաց (1,85%- աճ):

Երրորդն է Ինեկոբանկը, որը 2019 թ.-ի առաջին կիսամյակում ստացել է 1,78 մլրդ դրամի շահույթ (12,48%-ի անկում):

Չորրորդ հորիզոնականում է Արցախբանկը` 1,67 մլրդ շահույթի ցուցանիշով (40,8%-ի անկում):

Հնգյակը եզրափակում է Կոնվերսբանկը: Բանկի շահույթը 2019 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 1,39 մլրդ դրամ` 2018 թ.-ի առաջին եռամսյակի 1 մլրդ դրամի դիմաց (38,8%-ի անկում):

Բանկերի զութ շահույթի ռենքինգի աղբյուրն «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրն է:

Գործակալության այդ տեղեկագիրը և այլ տեղեկատվական պրոդուկներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]): (1 դոլարը` 483,4 դրամ ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև