Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

19.04.2019 16:06
Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկի 47 մասնաճյուղերից ցանկացածում կամ գլխամասային գրասենյակում կարելի է ձեռք բերել 5% տարեկան եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է $100, ինչը դրանք դարձնում է հասանելի բնակչության լայն հատվածի համար:  Արժեկտրոնային եկամուտը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն  ապահովածությունն ու երաշխավորված բարձր եկամուտն են: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրությունը բարձր է, ինչի մասին վկայում են նախորդ թողարկումների արդյունավետ տեղաբաշխումները: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակված են բորսայում և ընդգրկված են Abond ցուցակում:  

Պարտատոմսերի 9-րդ թողարկումը կազմել է $5 մլն (50 հազար պարտատոմս): Շրջանառության ժամկետը սահմանված է 36 ամիս, պարտատոմսերը կմարվեն 2022թ.-ի մարտի 20-ին:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև